Ոստիկանություններն Արմավիրի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման եւ անօրինական շրջանառության դեմ հետեւողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները:
Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, քրեական հետախույզները Արմավիրի «Կարմիր» կամրջից, թմրամիջոց պահելու եւ գործածելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նալբանդյան գյուղի 30-ամյա մի բնակչի:
Անձնական խուզարկությամբ կասկածվողի գրպանից հայտնաբերվեց յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը մարիխուանա է, պատրաստել է Նալբանդյան գյուղի դաշտում վայրաճ կանեփի բույսից՝ իր օգտագործման համար:
Հանգամանքերը պարզվում են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


