Վթարային ջրանջատում Արմավիրում և Արարատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 14-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
Հունիսի 14-ին ժամը 12:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



