Ոստիկանության աշխատակիցների արտակարգ ծառայությունը՝ Երեւանի մետրոպոլիտենում (տեսանյութ)
Այս պահին ոստիկանության աշխատակիցները արտակարգ ծառայություն են իրականացնում Երեւանի մետրոպոլիտենում։ Այս մասին տեղեկանում ենք մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից:
«Մետրոյի գնացքների բոլոր վագոններում այս պահին ոստիկաններ կան, որոնք հետեւում են, որպեսզի բոլորը դիմակներ կրեն։ Բոլոր վագոններում տեղադրված են ախտահանիչ նյութեր։ Նկարահանումների ընթացքում կարգի խախտումներ չհայտնաբերվեցին»,-ասված է հաղորդագրության մեջ:


