կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոստիկաններն այցելել են ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն (տեսանյութ)

Ոստիկաններն այցելել են ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանության և Հայ օգնության ֆոնդի միջև ձևավորվել է արդյունավետ փոխգործակցություն:

Ամանորի և Սուրբ Ծնունդի տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 28-ին, ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանի հետ այցելեցին ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն։

Հանդիպումը ջերմ էր, մթնոլորտը՝ տոնական․ երեխաներին հետաքրքրող հարցերի շուրջ անմիջական ու անկեղծ զրույցները շարունակվեցին երգ ու պարով։ Հրաժեշտից առաջ, ինչպես ընդունված է ավանդաբար, ոստիկանները Ամանորի նվերներ հանձնեցին երեխաներին և մաղթեցին ժպիտ ու երջանկություն։ 

  • Կիսվել: