շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Որ «ֆեյքը» վատ բան է, դա ոչ միայն սխալ, այլեւ վտանգավոր կարծիք է. Սամվել Մարտիրոսյան

Որ «ֆեյքը» վատ բան է, դա ոչ միայն սխալ, այլեւ վտանգավոր կարծիք է. Սամվել Մարտիրոսյան

Հայաստանում ձեւավորվել է շատ հստակ պատկերացում, որ «ֆեյքը» վատ բան է. դա ոչ միայն սխալ կարծիք է, այլ նաեւ վտանգավոր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեղեկատվական անվտանգության եւ լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Դա իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում լինեն բաց: Բայց խոսքի ազատությունից ելնելով, նաեւ ելնելով այն հանգամանքից, որ մարդը կարող է, օրինակ, քաղակտիվիստ լինել կամ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող, մարդ, որը ցանկանում է թաքցնել իր ինքնությունը, բայց ունի ասելիք: Մի խոսքով, միանշանակ դատապարտել ֆեյքերին, դա իր հետեւից բերում է այն գաղափարը, որ վաղ թե ուշ հանրությունը մեծ հաճույքով թույլ չի տա արտահայտվել նրանց, որոնք բաց խոսել չեն կարող»,-ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ-ում կա «ազդարարի» ինստիտուտը, որտեղ մարդն իր ինքնությունը թաքցնելով կարող է ինչ-որ բացահայտումներ անել եւ պետությունը դա խրախուսում է:

  • Կիսվել: