հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոստիկանները ոչ-ադեկվատ, վայրենի եւ հոգեկան խանգարում ունեցողի տպավորություն էին թողնում․ Սամվել Մարտիրոսյան

Ոստիկանները ոչ-ադեկվատ, վայրենի եւ հոգեկան խանգարում ունեցողի տպավորություն էին թողնում․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է ոստիկանության մեքենայի կողմից քաղաքացուհուն վթարի ենթարկելու դեպքին։ Նա մասնավորապես, գրել է․

Ոստիկանության մեքենան հղի կնոջ է հարվածել։ Երկու ժամ առաջ ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել այն պահին, երբ կառավարական կորտեժ էր անցնում։ Կարող եմ մի բան ասել. ոստիկանները ոչ-ադեկվատ, վայրենի եւ հոգեկան խանգարում ունեցողի տպավորություն էին թողնում։

Ես չգիտեմ, դա ղեկավարության պարանոյայի, թե դաստիարակության եւ թրեյնինգների բացակայության հետեւանք է։ Բայց էս ոճով դեպքերը շատ կլինեն, եթե բան չփոխվի։

  • Կիսվել: