ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն ձեռնամուխ են եղել «օմիկրոնի» դեմ պատվաստանյութի տարբերակի մշակմանը

Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն ձեռնամուխ են եղել «օմիկրոնի» դեմ պատվաստանյութի տարբերակի մշակմանը

Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերությունը, որոնք ավելի վաղ պատվաստանյութ են մշակել կորոնավիրուսի դեմ, ձեռնամուխ են եղել այն տարբերակի ստեղծմանը, որը նախատեսված Է օմիկրոն շտամի դեմ պայքարի համար:

 «Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մենք ձեռնարկեցինք նախնական քայլեր «օմիկրոնի» դեմ տարբերակային պատվաստանյութի արտադրության ճանապարին այն դեպքում, եթե այն հարկավոր լինի»,- դեկտեմբերի 22-ին մեջբերում Է AstraZeneca-ի  հայտարարությունը Financial Times թերթը։
 
Օքսֆորդի հետազոտական խմբի ղեկավար Սենդի Դուգլասի խոսքով՝ ադենովիրուսի հիման վրա պատվաստանութերը (որոնք արտադրում են, օրինակ, Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն) սկզբունքորեն կարող են օգտագործվել ցանկացած նոր շտամի ավելի արագ հակազդման համար, քան նախկինում ենթադրում Էինք: «(Դրանք) իրոք կարեւոր առավելություններ ունեն, հատկապես այնտեղ, որտեղ առավել շատ խնդիրներ են կապված պահանջարկի եւ լոգիստիկայի հետ»,- հավելել Է Դուգլասը:
 
Հետազոտողները կարծում են, որ կկարողանան անհրաժեշտության դեպքում պատվաստանյութի վերափոխակը մշակել 100 օրվա ընթացքում: Ինչպես ավելի վաղ հրատարակությանը հայտարարել Է Եվրոպայի Դեղորայքային միջոցների գործակալության ղեկավար Էմեր Քուկը, կորոնավիրուսի դեմ գոյություն ունեցող պատվաստանութերի արդյունավետությունն ակնհայտորեն նվազել Է օմիկրոն շտամի հայտնվելուց հետո: Սակայն այն որոշումը, թե անհրաժեշտ են արդյոք պատվաստանյութեր «օմկրոնի» դեմ, կընդունվի այն ժամանակ, երբ լինեն «բավականաչափ գիտական ապացույցներ», որ գոյություն ունեցող պատվաստանյութեը չեն գործում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել Է Աֆրիկայի հարավում, նշել Է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն  անհանգստություն են հարուցում: ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամն այս պահին հայտնաբերված Է 106 պետություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: