շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
35-ամյա վարորդը Opel-ով կոտրել է եկեղեցու բակի ճաղավանդակները, ցայտաղբյուրներն ու երկաթե հովանոցը

35-ամյա վարորդը Opel-ով կոտրել է եկեղեցու բակի ճաղավանդակները, ցայտաղբյուրներն ու երկաթե հովանոցը

Երեկ, հուլիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23։10-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 35-ամյա Գրիշա Մարտիրոսյանն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան փողոցի եկեղեցու հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկեղեցու տարածքի երկաթե ցանկապատներին, կոտրել մի մասը, այնուհետև՝ բախվել երկաթե հովանոցներին և քարե ցայտաղբյուրներին, կոտրելով դրանք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։  

  • Կիսվել: