չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Օգոստոսի 24-ի եղանակային կանխատեսումները

Օգոստոսի 24-ի եղանակային կանխատեսումները

Հանրապետության տարածքում օգոստոսի 24-26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում օգոստոսի 24-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները:
 

  • Կիսվել: