երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սրանից ավելի լավ, ավելի մաքուր, ավելի ճիշտ նախաձեռնություն ու առիթ չի լինելու. Լևս Դավթյան

Սրանից ավելի լավ, ավելի մաքուր, ավելի ճիշտ նախաձեռնություն ու առիթ չի լինելու. Լևս Դավթյան

Վերջնանպատակը այս չարիքներից ազատվելն է, ուրիշ վերջնանպատակ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց դերասան Լևս Դավթյանը, որը միացել է երթին։ 

«Սրանից ավելի լավ, ավելի մաքուր, ավելի ճիշտ նախաձեռնություն ու առիթ չի լինելու»,- նշեց նա։ 

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ «Իշխանություն» ֆիլմում դերասանը կերտել է Փաշինյանի կերպարը, արդյո՞ք դժվար չէր, Դավթյանն արձագանքեց․ 

«Դժվար էր, բայց ինչքան մարդկանց մոտ ատելությունն իմ հանդեպ շատ է լինում առանց ճանաչելու, ուրեմն այդքան ստացվել է իմ կերպարը։ Մեկը պետք է խաղար էլի այդ կերպարը»,- ընդգծեց դերասանը։ 

Լևս Դավթյանը վստահեցրեց, որ ֆիլմը լավ ավարտ է ունեցել, ուրեմն այս շարժումն էլ միանշանակ կունենա այդ ավարտը։ 

  • Կիսվել: