երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարության որոշմամբ շուրջ 120 մլն դրամ է հատկացվել Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով

Կառավարության որոշմամբ շուրջ 120 մլն դրամ է հատկացվել Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով

Կառավարության այսօրվա որոշմամբ 119 մլն 409 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով։

 

Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով, սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։

  • Կիսվել: