կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ողջաբերդ գյուղի սկզբնամասում բախվել են ԳԱԶ 3110-ն ու Mitsubishi Pajero-ն, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր

Ողջաբերդ գյուղի սկզբնամասում բախվել են ԳԱԶ 3110-ն ու Mitsubishi Pajero-ն, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ողջաբերդ գյուղի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 39-ամյա Նարեկ Ն-ի վարած Mitsubishi Pajero մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Գերասիմ Կ-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գերասիմ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

  • Կիսվել: