երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում և անշարժ գույք ձեռք բերել. Hetq.am

Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում և անշարժ գույք ձեռք բերել. Hetq.am

Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, Ուկրաինայում բիզնեսով է զբաղվում եւ անշարժ գույք է ձեռք բերել: Գրում է Հետքը:

2023-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետի ավագ եղբոր որդին՝ Սիփան Արտակի Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 2022-ի սեպտեմբերին ընկերություն է հիմնել Չերկասի քաղաքում:

«ՉերՎուդ» ՍՊԸ-ի 50 տոկոսը պատկանում էր Ս. Փաշինյանին, մնացած 50-ը՝ Նարեկ Պետրոսի Ղազարյանին, որը գործարար, Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանի եղբորորդին է: Ղազարյանները, ինչպես Փաշինյանները, Իջեւանից են, ավելին՝ հայկական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջեւանի նույն թաղից են:

Սիփան Փաշինյանի ու Նարեկ Ղազարյանի ընկերության «ՉերՎուդ» անունը պատահական չէր ընտրվել: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի էր ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Եվ իրոք, ուկրաինական ռեգիստրի համաձայն՝ ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

Գրել էինք, որ ուկրաինական ռեգիստրում Ս. Փաշինյանի քաղաքացիության դիմաց նշվել էր ոչ թե Հայաստան, այլ Ուկրաինա, իսկ հաշվառման հասցեն Չերկասիի Դնեպրի հերոսների 23 բարձրահարկ շենքի բնակարաններից մեկն էր (տես ստորեւ):  

Մենք Ս. Փաշինյանի փայտամշակման բիզնեսին անդրադարձել էինք 2023-ի հունվարին: Նույն տարվա հոկտեմբերին նա դուրս է եկել «ՉերՎուդ» ՍՊԸ-ից՝ իր 50 տոկոս բաժնեմասը զիջելով ընկերության տնօրենին՝ Արթուր Ղազարյանին, որը Ն. Ղազարյանի հարազատ եղբայրն է: Այդուհանդերձ, ըստ ուկրաինական ռեգիստրի, Ս. Փաշինյանը ուղիղ մեկ ամիս մնացել է այդ 50 տոկոսի վերջնական շահառու սեփականատեր եւ միայն 2023-ի նոյեմբերին է այդ հարցում եւս զիջել Ա. Ղազարյանին:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, ըստ ուկրաինական ռեգիստրի տվյալների, 2023-ի նոյեմբերից այլեւս որեւէ կապ չունի «ՉերՎուդ» ՍՊԸ-ի հետ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: