երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ողբերգական դեպք Երևանում․ նոր ստեղծված էլիտար թաղամասում կառուցվող շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում․ նոր ստեղծված էլիտար թաղամասում կառուցվող շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գրիբոյեդով 49 հասցում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակ, որտեղ նկուղային հարկում հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանած ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Հրաչիկ Համբարձումյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «ՕՐԴ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: