Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 25 կմ հատվածում` Ծաղկահովիտի խաչմերուկում, բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը։



