կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կվերագտնի իր տեղը Երևանի և երևանցու կյանքում. Ավինյան (տեսանյութ)

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կվերագտնի իր տեղը Երևանի և երևանցու կյանքում. Ավինյան (տեսանյութ)

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կվերագտնի իր տեղը Երևանի և երևանցու կյանքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը:

՛՛Բարեկարգումից հետո այգին կդառնա երևանցիների սիրելի անկյուններից մեկը՝ ստեղծելով հարմար, արդիական, ազատ և ստեղծարար միջավայր. ճիշտ այնպիսին, ինչպիսին ցանկացել է երևանցին։

Այգին կունենա անհրաժեշտ բոլոր հարմարությունները և հնարավորությունները՝ զբոսնելու, հանգստի, ժամանակ անցկացնելու, աշխատելու և քաղաքը վայելելու համար։

Այն կլինի ավելին, քան միայն կանաչապատ տարածք՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։

  • Կիսվել: