կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
«Ոգեշնչում» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ` նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին և վերջին 106 տարում տեղի ունեցած իրադարձություններին (լուսանկարներ)

«Ոգեշնչում» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ` նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին և վերջին 106 տարում տեղի ունեցած իրադարձություններին (լուսանկարներ)

Ապրիլի 27-ին Իջևանի ավագ դպրոցում կայացել է «Ոգեշնչում» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին, 1990-ական թթ., Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներին:
 
Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Իջևանի զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանը և այլ պաշտոնատար անձինք:
 
Հուշ-ցերեկույթին անդրադարձել են նաև դպրոցի շրջանավարտներ Արայիկ Էդիլյանին և Արեն Միրզոյանին, որոնք զոհվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։
Միջոցառման ավարտին ավագ դպրոցի զինվորական ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Աշոտ Խաչատրյանին Իջևանի զորամասի հրամանատարի կողմից տրվել է պատվոգիր:
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: