չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-ին կնվազի 4-7 աստիճանով. անձրև և ամպրոպ, մի քանի մարզում ուժեղ քամի կլինի

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-ին կնվազի 4-7 աստիճանով. անձրև և ամպրոպ, մի քանի մարզում ուժեղ քամի կլինի

Հանրապետության տարածքում հուլիսի 17-ին, 21-22-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-ին ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով։

Երևանում հուլիսի 17-ին, 21-22-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։

  • Կիսվել: