ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

 Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ին, 23-25-ին կեսօրից հետո, 22-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
 
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2023
Երևան քաղաքում օգոստոսի 21-22-ին, 25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-25-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։
 
Գերատեսչությունից զգուշացնում են, որ օգոստոսի 20-25-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

  • Կիսվել: