Ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլտալու. Երևանի ավագանու անդամ
Երեւանի ավագանու անդամ, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը բազմաթիվ նամակներ է ստանում Հայավտոկայարան ՓԲԸ-ում իր պաշտոնավարման հետ կապված, ուստի ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այդ թեմային:
Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի ընկերներ, բազմաթիվ զանգեր ու նամակներ եմ ստանում Հայավտոկայարան ՓԲԸ-ում իմ պաշտոնավարման հետ կապված, ցանկանում եմ միանգամից բոլորիդ տեղեկացնել, որ արտասովոր ոչինչ չկա, ուղղակի քաղաքական թիմը նպատակահարմար է գտել ինձ այլ տեղ նշանակելու համար (ինչի մասին մոտ օրերս լրացուցիչ բոլորդ կիմանաք), ուստի մնացած լնգուլավազներին խորհուրդ եմ տալիս՝ պղտոր ջրում ձուկ չորսալ, և միաժամանակ ուզում եմ տեղեկացնել՝ Հայավտոկայարանը ՓԲԸ-ն գտնվում է հուսալի ձեռքերում ի դեմս նոր տնօրենի և ՏԿԵ նախարարաության
Հ․Գ․ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլտալու, իմ արած գործը ավելի արդյունավետ ձևով իր շարունակությունն է ունենալու
Շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայավտոկայարան ՓԲԸ բոլոր աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար՝ ցանկանալով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ
Հարգանքով՝ ձեր խոնարհ ծառա»։


