Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Այս մասին նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ վարակվածության նոր դեպքեր չկան:
Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները:



