շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
«Նորքի տուն-ինտերնատ», «Գավառի մանկատուն» և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ների բնակիչները ներկա են գտնվել Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպմանը

«Նորքի տուն-ինտերնատ», «Գավառի մանկատուն» և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ների բնակիչները ներկա են գտնվել Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպմանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ «Նորքի տուն-ինտերնատ», «Գավառի մանկատուն» և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ների բնակիչները ներկա են գտնվել Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպմանը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

՛՛Հաստատությունների շահառուները մեծ խանդավառությամբ են մասնակցել խաղի դիտմանը և երկրպագել Հայաստանի հավաքականին։

Նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են ոչ միայն շահառուների սոցիալական ներառմանն, այլև ապահովում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում վերջիններիս մասնակցությունն ու ժամանցը՛՛,-նշված է հայտարարության մեջ։

 

 

  • Կիսվել: