«Նորք» ԻԿՀ-ում նախագծվել եւ կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլ․ Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկելու համար շուրջ 2000 մահճակալ է առանձնացվել, թվով 9-ը բժշկական հաստատություններում, որից 5-ը Երեւանում եւ 4-ը` մարզերում: Այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են եւ մինչ այս պահը սպասարկում են պացիենտներին: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրուցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Նորք» ԻԿՀ-ում նախագծվել եւ կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլ, այսօրվանից գործելու է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների եւս մեկ տիրաժ, այրվաքծաբանության ազգային կենտրոնի բազայի վրա: Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի հիվանդանոցը»,- ասաց վարչապետը։
Նա տեղեկացրեց, որ նոր կենտրոնը ունի 65 մահճակալ եւ եւս 9-ը վերակնեդանացաման մահճակալ: Մի քանի օրվա մեջ կավելանա եւս 58 մահճակալ:
«Ընդհանուր կունենանք 138 մահճակալ այս խնդրի լուծման համար: Նոր մահճակալներ են ծավալվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մոտավորապես 20 ռեանիմզցիա եւ 20 ինտենսիվ թերապիա:Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ում սկսվել են երկրրոդ ռեանիմացիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները` մոտ 50 մահճակալ, աշխատանքներ են տարվում Էրեբունի ԲԿ-ում մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ ծավալելու նպատակով: Այս 100 մահճակալները պատրաստ կլինեն պացինետներ ընդունեն մոտ 1,5 ամիս հետո»,- նշեց կառավարության ղեկավարը։


