Նորից պայքարելու ենք, էս միլիցեքին էլ չենք նայելու. քասախցի
Մենք պահանջում ենք, որ մեր 59 համար ավտոբուսը բարձրանա վերև մինչև գյուղ. ես 70 տարեկան կին եմ, ո՞նց մայրուղուց հասնեմ գյուղ։ Այս մասին նշեց Խասախի բնակիչներից Փիրուզա Ղազարյանը։
«Իմ երեխեքը ուսանող են, ո՞նց հասնեն Երեւան։ Մենք միկրոավտոբուս չենք ուզում, մեզ դա հարմար չի, քանի որ հասնում է մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտ, էնտեղից էլ պետք է ուրիշ տրանսպորտ փոխեմ, որ հասնեմ Երևան։ Իսկ 59 համարը գյուղից հասնում էր մինչեւ Մալաթիա։ Այսինքն հիմա ստիպված ենք երկու տրանսպորտ փոխել ու վճարել 300 դրամ։ Էդ ի՞նչ մի բարձր թոշակ են տալիս, որ ես դրա կեսն էլ տամ տրանսպորտին։
Իշխանությանը խնդրում ենք, որ մեզ ապահովեն ավտոբուսով։ Եթե մեր խնդիրը չլուծվեց, շարունակելու ենք պայքարել, էդ անգամ արդեն միլիցեքն էլ չենք նայելու։
Մենք 1965 թվից եկել ենք էստեղ, մեզ տրանսպորտ ենք ունեցել, որը հասել է մինչեւ Մաշտոցի պողոտա, Ձկան խանութի մոտ»,–ասաց նա։