ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նորապատի սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի միջև

Նորապատի սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի միջև

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորապատ գյուղի գերեզմանատանը սպանություն է կատարվել, 3 զոհ կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են. 

«Վիճաբանությունը, դանակահարությունը և սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի միջև։ 

Կրակոցներ արձակողը Նորապատ գյուղից է, ով զենքով ինքնակամ գնացել և ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին»։

  • Կիսվել: