չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նորաբաց գյուղում արմատախիլ է եղել բարդին. օգնության են հասել փրկարարները

Նորաբաց գյուղում արմատախիլ է եղել բարդին. օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 14-ին, ժամը 19:09-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբաց գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող բարդին արմատախիլ է եղել․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով իրականացրել են մոտ 15 մ բարձրության բարդու ծառահատման աշխատանքներ։

  • Կիսվել: