երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած պայթյունի մասին. հրդեհը մարվել է

Նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած պայթյունի մասին. հրդեհը մարվել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին:

 

  • Կիսվել: