շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նոր մանրամասներ՝ Երևանում 30-ամյա կնոջ Hyundai մակնիշի ավտոմեքենան հրկիզելու դեպքից. կասկածյալը նախկին ամուսինն է (տեսանյութ)

Նոր մանրամասներ՝ Երևանում 30-ամյա կնոջ Hyundai մակնիշի ավտոմեքենան հրկիզելու դեպքից. կասկածյալը նախկին ամուսինն է (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից փնտրվում է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Հարությունյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 23-ին Երևան քաղաքի Վրացական փողոցի 6-րդ շենքի բակում նշված շենքի բնակիչ՝ 30-ամյա Ռոզա Ա-ին պատկանող Hyndai Veloster մակնիշի ավտոմեքենան հրկիզելու մեջ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի 4-րդ շենքի բակում ավտոմեքենա է այրվում։

Ժամանել էին Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել էին Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներով։ Ոստիկանությունն ուներ տեղեկություններ, որ ավտոմեքենան, որը պատկանում է Ռոզա Ա-ին, հրկիզել էին։

  • Կիսվել: