ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են Opel Corsa-ն, Chevrolet-ն ու ВАЗ 21099-ը. վերջիններս հայտնվել են գարեջրատան մուտքում

Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են Opel Corsa-ն, Chevrolet-ն ու ВАЗ 21099-ը. վերջիններս հայտնվել են գարեջրատան մուտքում

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 17:30–ի սահմաններում  Նոր Հաճն - Գետամեջ գյուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Էդգար Ս.-ի վարած Opel Corsa մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ, 38-ամյա Հայկ Մ.-ի վարած Chevrolet մակնիշի և Երևանի բնակիչ, ՌԴ քաղաքացի  52-ամյա Վալենտին Պ.-ի վարած ВАЗ 21099  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Աշոտ Մխիթարյանի, Տիգրան Բունիաթյանի և Վարդան Վարյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ВАЗ 21099-ն ու Chevrolet-ն հայտնվել են գարեջրատան տարածքում: 

  • Կիսվել: