երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հուլիսի 22-ին, ժամը 19:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի համայնքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ն․ Վ․, ծնված 1986 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Վերջինս այնուհետև բախվել է էլեկտրական սյանը, իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենան՝ գազատար խողովակին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Վ․-ն (ծնված 1961 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Տուժածները հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

  • Կիսվել: