շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Նոր Գեղի գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Նոր Գեղի գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Արցախի փողոցի թիվ 1 հասցեում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:24-ին, մարվել՝ 18:34-ին։ Այրվել է մոտ 600 հակ անասնակեր:

  • Կիսվել: