ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը (տեսանյութ)

Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը (տեսանյութ)

Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ, որոշակիորեն կթեթեւացնի բնակիչների հոգսը: Հաջորդաբար երթուղի դուրս կգան մնացած
ավտոբուսները, նոր երթուղիների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Մի քանի նկատառում ուղեւորներին.

 Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:

 Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

 Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Սիրելի երեւանցիներ, տրանսպորտի ռեֆորմը իր բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: