Իրանից վստահեցնում են՝ ԱՄՆ-ին երբեք չեն դիմել բանակցությունների կամ հրադադարի խնդրանքով
Վաշինգտոնին ոչ մի անգամ չենք դիմել բանակցությունների կամ հրադադարի խնդրանքով: Այս մասին SNN-ի եթերում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՞
Նրա խոսքով՝ հենց ամերիկյան կողմն է նախաձեռնել շփումները։
«Ես տեսնում եմ, որ ԱՄՆ նախագահը վերջին օրերին անընդհատ կրկնում է. «Իրանցիները բանակցություններ են խնդրում։ Իրանցիները բանակցությունների նոր փուլ շատ են ցանկանում։ Թող գան սեղանի մոտ»։ Ես` որպես պետության պատասխանատու ներկայացուցիչ, հայտարարում եմ` հակամարտության նոր փուլի սկսվելուց ի վեր անցած 16-17 օրվա ընթացքում Իրանը ԱՄՆ-ին ոչ մի անգամ չի դիմել բանակցությունների խնդրանքով։ Մենք նաև հրադադարի խնդրանքով երբեք չենք դիմել ամերիկացիներին»,-ասել է ԱԳՆ տեղակալը:



