Իրաքը պատրաստ է Թուրքիային մատակարարել 1 միլիոն բարել նավթ. Էրդողան
Իրաքը պատրաստ է Թուրքիային մատակարարել 1 միլիոն բարել նավթ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Անկարայում Իրաքի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Իրաքի վարչապետը հայտարարել է․ «Մենք կարող ենք Թուրքիային մատակարարել 1 միլիոն բարել նավթ։ Կախված մի եղեք ուրիշներից»։ «Այո, որևէ մեկից կախված լինելու անհրաժեշտություն չկա․ մեր հարևանը մեր կողքին է»:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ իրաքյան 1 միլիոն բարել նավթի մատակարարումը թույլ կտա բավարարել երկրի էներգետիկ կարիքների մի մասը։



