հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր Արեշ փողոցում չշահագործվող շինության տանիք է հրդեհվել

Նոր Արեշ փողոցում չշահագործվող շինության տանիք է հրդեհվել

Հուլիսի 27-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող չշահագործվող շինության տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին։

  • Կիսվել: