երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
«Nissan»-ը մխրճվել է քարով բարձված «КамАЗ»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր

«Nissan»-ը մխրճվել է քարով բարձված «КамАЗ»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ-3 ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Խ.-ի վարած «Nissan» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 54-ամյա Էդիկ Ն.-ի վարած «КамАЗ» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

  • Կիսվել: