չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Կարծում եմ՝ հիմարներ են, որովհետև հրադադարը նրա համար է, որ զոհեր չլինեն. Զելենսկին՝ ռուսների առաջարկի մասին

Կարծում եմ՝ հիմարներ են, որովհետև հրադադարը նրա համար է, որ զոհեր չլինեն. Զելենսկին՝ ռուսների առաջարկի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է ռազմաճակատի որոշ հատվածներում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի առաջարկին, որը հնարավորություն կտա հավաքել զինվորների մարմինները։

Այսպես՝ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան չի փոխել հրադադարի հարցի օրակարգը։ Խոսքը անվերապահ հրադադարի, գերիների փոխանակման և երեխաների ու խաղաղ բնակիչների վերադարձի մասին է։

Նա ընդգծել է, սակայն, որ ռուսական կողմը դեռևս չեն տեսնում հրադադարի հնարավորություն։

Զելենսկին, մասնավորապես, ասել է. «Ինչպես ասացին «հրադադարի» մասին՝ պատրաստ են երկու-երեք օրով «հրադադարի»՝ մարտի դաշտից մահացածներին հավաքելու համար։ Կարծում եմ՝ հիմարներ են, որովհետև «հրադադարը» նրա համար է, որ զոհեր չլինեն։ Այսինքն՝ տեսնում եք տրամադրությունը՝ իրենց համար սա պատերազմի կարճատև դադարի հարց է»։

Զելենսկին ընդգծել է, որ իրոք ցանկանում է, որ ամերիկացի գործընկերները «ուժեղ քայլերով պատժամիջոցների փաթեթ ուղարկեն Սենատ, իսկ «ռուսներին» մղեն հրադադարի խիստ պատժամիջոցներով»։

«Նրանք դա դեռ այլ կերպ չեն հասկանում: Եվ մենք կարծում ենք, որ դա արդարացի է: Ի վերջո, արդեն հինգ ամիս է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգները տվել է իր ազդանշանը ամբողջական հրադադարի վերաբերյալ, և մենք աջակցել ենք նրանց»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: