Ուկրաինային հրավիրել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Կիևը հրավիրվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 24-25-ը Հաագայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մեզ հրավիրել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, կարծում եմ՝ դա կարևոր է»,-ասել է Զելենսկին՝ հավելելով որ քննարկվել է նաև Ուկրաինային տրվող պաշտպանական աջակցությունը:
«Կենտրոնանում ենք մեր հրթիռների հեռահարության ավելացման վրա»,-հավելել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին հանդիպել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։