երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
«Nissan»-ը Աշտարակի «Գայի պոստի» մոտ մխրճվել է գյուղմթերք վաճառող տաղավարի մեջ և վրաերթի ենթարկել օտարերկրյա հետիոտնի. վերջինը տեղում մաhացել է

«Nissan»-ը Աշտարակի «Գայի պոստի» մոտ մխրճվել է գյուղմթերք վաճառող տաղավարի մեջ և վրաերթի ենթարկել օտարերկրյա հետիոտնի. վերջինը տեղում մաhացել է

Այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Արագածոտնի 67-ամյա Դավիթ Բ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին, այժմ՝ չգործող «Գայի պոստի» հարևանությամբ, մխրճվել է առևտրի տաղավարին մեջ, անցել այնտեղով և վրաերթի ենթարկել հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Քաջիկ Սմբատյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սմբատյանը։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ազգությամբ հնդիկ է։

  • Կիսվել: