չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նիկոլա Անելկան «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սաներին իր ստորագրությամբ գնդակներ է փոխանցել

Նիկոլա Անելկան «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սաներին իր ստորագրությամբ գնդակներ է փոխանցել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն, Փարիզի ՊՍԺ ակումբի դեսպան Նիկոլա Անելկայի հետ այցելել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

՛՛Երեխաների հետ շփման ընթացքում նախարար Մկրտչյանն ու Նիկոլա Անելկան զրուցել են նրանց առօրյայի, ինչպես նաև ֆուտբոլի նկատմամբ ունեցած հետաքրքրությունների մասին։

Ֆուտբոլի համաշխարհային լեգենդը կենտրոնի սաներին իր ստորագրությամբ գնդակներ է փոխանցել․ երեխաները հյուրին նվիրել են իրենց ձեռքի աշխատանքները՛՛,ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: