Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է իր հպարտ քաղաքացիներից. Կառավարության շենքի առջև իրականացվող բողոքի ակցիայի մասնակից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Կառավարության շենքի դիմաց Եկմալյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները:
Նրանցից մեկն ասաց. ՛՛Նիկոլ Փաշինյանը մեզանից հրաժարվել է, իր հպարտ քաղաքացիներից է հրաժարվել: Մենք էլ ենք հրաժարական տալիս, եկել ենք դիմումը ներկայացնենք՛՛:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատարստ է մամուլի ասուլիս տալ, ներկայացնել, թե այս տարիների ընթացքում ինչ են ասել իրենց և ինչպես են խաբել:
՛՛Պարոն Մեսչյանը մեզ ասաց, որ ստորագրություն հավաքենք հարակից շենքերից, որ մեզ համար կառուցվող շենքը չի խանգարում: Գնացի, դա էլ արեցի, բերեցի տվեցի: Տարել տվել էր Հայկ Մարությանին, նա էլ ասել էր, որ այստեղ շենք չի լինելու:
Ես տարբերակ, ներդրող էի բերել, որ հարցը փակվի, հիմա որոշեք՝ կամ շինթույլտվություն, կամ՝ գումար: Պարոն Փաշինյանը չի՞ տեսնում այս ամենը՛՛:


