Մենք առայժմ շահագրգռված չենք Իրանի հետ հանդիպմամբ. Թրամփ
Անկեղծ ասեմ ձեզ՝ նրանք հուսահատորեն ցանկանում են հանդիպել, սակայն քանի դեռ նրանք պատրաստ չեն առարկայական երկխոսության, մենք այդ հանդիպման նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունենք: Այս մասին այսօր, խոսելով Իրանի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով՝ ետնաբեմային շփումների ընթացքում իրանցի պաշտոնյաները հասկացրել են, որ «հուսահատորեն հանդիպում են փնտրում, որպեսզի փորձեն ամեն ինչ դադարեցնել, որովհետև իրենց զորքերը ջախջախվում են»:
Ըստ միջազգային ԶԼՄ-երի՝ հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ Իրանն ու ԱՄՆ-ն ակտիվացրել են փոխադարձ հարվածները՝ հրադադարի միջանկյալ համաձայնագրի տապալման պատճառով:
ԱՄՆ նախագահը, ելույթ ունենալով Սպիտակ տանը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ միասին, հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները «ոչնչացնում են» Իրանի ռազմական ներուժը «այնպիսի մասշտաբներով, որոնք ոչ ոք հնարավոր չէր համարում»:
«Նրանց իսկապես հաջողվեց ինչ-որ բան բաց թողնել Հորդանանում: Այնտեղ այլ օպերատորներ լինեին, դա տեղի չէր ունենա, ցավոք»,- հավելել է Թրամփը՝ առանց հստակեցնելու, թե ում նկատի ուներ «այլ օպերատորներ» ասելով:
Տեսանյութը՝ այստեղ:



