Նիկոլ Փաշինյանն ուկրաինացիներին ցավակցել է ինքնաթիռի վթարի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում ցավակցական խոսք է ուղղել ուկրաինացիներին:
«Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և ցավակցական խոսքով դիմել ավիաաղետի հետևանքով զոհված անձանց հարազատներին և մտերիմներին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 20:50-ին Կիեւ-Խարկով-Դովժանսկ մայրուղու մոտակայքում` Խարկովի մարզի Չուգուեւի ռազմական օդանավակայանի մոտ, վայրէջքին պատրաստվելիս ընկել եւ բռնկվել էր զորամասերից մեկի AN-26 ռազմական ինքնաթիռը:
Երկու մարդ ողջ էր մնացել եւ հոսպիտալացվել էր բժշկական հաստատություններ (նրանցից մեկը գտնվում էր ծանր վիճակում եւ մահացել է առավոտյան):
Ըստ թռիչքի անվտանգության մասնագետների նախնական գնահատականնի՝օդանավի ձախ շարժիչում գտնվող ցուցիչներից մեկը խափանվել էր: Նշվում է, որ խափանվել է ոչ թե բուն շարժիչը, այլ դրա ցուցիչներից մեկը:


