հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«ՆԳՆ ստեղծումից ի վեր փախչող գեներալ ենք տեսնում՝ ի դեմս Վահե Ղազարյանի»․ Մինասյանը չհամաձայնեց լրագրողի ձևակերպմանը

«ՆԳՆ ստեղծումից ի վեր փախչող գեներալ ենք տեսնում՝ ի դեմս Վահե Ղազարյանի»․ Մինասյանը չհամաձայնեց լրագրողի ձևակերպմանը

Ինչ ստեղծվել է ՆԳ նախարարությունը, միայն լրագրողներից փախչող գեներալ ենք տեսնում՝ ի դեմս Վահե Ղազարյանի, ոչ թե հաշվետու նախարար, ինչպես խոստանում էր իշխանությունը: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, դիմելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, նշեցին լրագրողները, ցանկանալով տեղեկանալ, թե որքան է դա այդպես շարունակվելու:

Ի պատասխան նախարարն ասաց. «Ես ձեր ձեւակերպումների հետ համաձայն չեմ, հենց երեկ ՆԳ նորանշանակ նախարարը ԱԱԺ-ում հարցուպատասխանի շրջանակներում պատասխանում էր ԱԺ պատգմավորների հարցերին: Այսինքն, հենց այն գաղափարը, որ ՆԳ նախարարը քաղաքական պաշտոն է եւ պաշտոնյան պատասխանելու է հհանրությանը հետաքրքրող հարցերին, հենց երեկ դրան ականատես եղանք»:

Դիտարկմանը, որ հանրությանը հուզող հարցեր տալիս են ոչ միայն պատգամավորները, այլ նաեւ լրագրողները, Գրիգոր Մինասյանը որեւէ կերպ չարձագանքեց:

  • Կիսվել: