ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․
հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։
հունիսի 5-ին
Տավուշի մարզի Աչաջուր և Սևքար համայնքներում,
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում,
հունիսի 6-ին
Արմավիրի մարզի Փշատավան և Ջանֆիդա համայնքներում, Արարատի մարզի Արարատ համայնքում կիրականացվեն մայիսի 30-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։
հունիսի 12-ին
Կոտայքի մարզի Գառնի համայնքում,
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում,
հունիսի 12-ին
Տավուշի մարզի Աչաջուր և Սևքար համայնքներում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում կիրականացվեն հունիսի 5-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։
հունիսի 19-ին
Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում,
Տավուշի մարզի Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներում,
հունիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում, Կոտայքի մարզի Գառնի համայնքում կիրականացվեն հունիսի 12-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։
հունիսի 26-ին
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ համայնքներում,
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում,
հունիսի 26-ին
Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում, Տավուշի մարզի Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներում կիրականացվեն հունիսի 19-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։