չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունը

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունը

2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1015 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների, այլ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 128 կարգապահական տույժեր, այդ թվում՝
– հայտարարվել է «Նախազգուշացում»` 2,
– հայտարարվել է «Նկատողություն»` 62,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 26,
– պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 31,
– ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` 7:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստված և նախաքննական մարմիններ ուղարկված ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ, որոնք գտնվում են նախաքննության փուլում։ Դրանք պարունակել են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական անփութության, վստահված գույքի հափշտակության, խարդախության, շորթման, պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու հատկանիշներ։

2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 8 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 8 նյութ:
Քննարկման արդյունքներով ՆԳ նախարարի և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր. նրանք ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։ Միաժամանակ, ոստիկանության 1 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունը դադարեցվել է:

  • Կիսվել: