ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նարեկ Սարգսյանին կալանքից ազատելու որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան

Նարեկ Սարգսյանին կալանքից ազատելու որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան

Շարունակվում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավարությունը։

Այսօր դատական նիստի ժամանկ նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը կրկին պնդեց՝ իր պաշտպանյալին կալանավորելու անհրաժեշտություն ի սկզբանե չի եղել։ Փաստաբանի խոսքով՝ Նարեկ Սարգսյանը Վերաքննիչ դատարանի որոշումից հետո շուրջ 5 ամիս գտնվել է ազատության մեջ ու որևէ անօրինական արարք չի գործել, բոլոր դատական նիստերին ներկայացել է, ուստի, ըստ Կարեն Մեժլումյանի, Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և օրինական էր։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր, 18։00-ին։

Հիշեցնենք, Վճռաբեկ դատարանը մարտի 12-ին բեկանել է պատերազմի օրերին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, որով Սարգսյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել և Նարեկ Սարգսյանը կրկին կալանավորվեց։

  • Կիսվել: