Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը 25 միլիոն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել
ՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին:
Նրան ազատ են արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց:
Հոկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի, նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ քրեական գործը ուղարկվել Է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: