Նախկին, ներկա իշխանությունների ժամանակ հարցն առաջ չի գնում. բողոքի ակցիաներ՝ կառավարության շենքի առջև
Կառավարության շենքի առջև բողոքի ակցիաներ են. ցուցարարների թվում են նաև Արծվաշենի նախկին բնակիչները, որոնք պահանջում են դեռևս 1992-ին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը:
Արծվաշենցիները վարչապետի հետ հանդիպում են պահանջում, ըստ նրանց՝ 2009-ից խոստացած փոխհատուցումը դեռ չի տրվել:
«Մենք այդ գյուղը հայ ազգի համար ենք նվեր տվել, մատաղ արել: Ապրում ենք տարբեր սահմանապահ գյուղերում, հիմնականում Ճամբարակում: Այսքան ժամանակ տրվել է 708 միլիոն դրամ, 2000 հոգի է օգտվել դրանից, շունչը ստացել է 360 հազար դրամ: Նախկին, ներկա իշխանությունների ժամանակ մեր հարցն առաջ չի գնում»,-ասաց բողոքող արծվաշենցիներից մեկը:
«Վարչապետի հետ նախորդ մեր հանդիպմանը պայմանավորվածության էր ձեռք բերվել կրկին հանդիպել 20 օրից, մինչ այդ պետք է ուսումնասիրեին մեր հարցը: Բայց, չգիտես ինչու, այդ հանդիպումը տեղի չունեցավ»,- ասաց «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը: