Ադրբեջանից Հայաստան կուղարկվեն բենզին ու դիզելային վառելիք
Վաղը Ադրբեջանից դեպի Հայաստան կուղարկվի 18 վագոն AI-92 տեսակի բենզին՝ ընդհանուր 971.392 տոննա ծավալով, ինչպես նաև 8 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 466.515 տոննա ծավալով։ Այս մասին հայտնել են «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ից։
Նշվում է, որ բենզինով և դիզելային վառելիքով կազմված գնացքը կուղարկվի «Բիլաջարի» կայարանից։



